23:50  ,  14 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» պարտվեց Մալթայում՝ 1:4

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Մալթայում մրցեց «Համրունս Սպարտանսին» եւ պարտություն կրեց 1:4 հաշվով։

Դաշտի տերերը հասան կամային հաղթանակի։ Առաջինը հաջողության հասավ «Ալաշկերտը» 48-րդ րոպեին 32-ամյա պաշտպան Արտակ Եդիգարյանի խփած գոլի շնորհիվ, սակայն դրանից հետո «Համրունս Սպարտանսը» կարողացավ 20 րոպեում 4 գոլ խփել եւ դուրս գալ հաջորդ փուլ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Ալաշկերտն» առավելության էր հասել 1:0 հաշվով։ Դարձյալ աչքի էր ընկել Արտակ Եդիգարյանը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Համրունս Սպարտանս» (Մալթա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 4:1 (առաջին խաղ՝ 0:1)

Ռոկո Պրշա, 55, Օգնեն Բիելիչիչ, 62, Ջոննի, 72, Աիլտոն Սուարեշ, 75 - Արտակ Եդիգարյան, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում