19:23  ,  14 հուլիսի, 2022

«Արարատ-Արմենիայի» սերբ նորեկը

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 32-ամյա սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Փորձառու ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել հայրենի՝ սերբական ակումբներում («Պրոլետեր Նովի Սադ», «Մլադենովաց», «Բորչա»), ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ», որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, մասնակցել 24 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Արարատի» կազմում անցկացրած մրցաշրջանից հետո Ստամենկովիչը Երևանից տեղափոխվել է Գյումրի ու 2 տարի հանդես «Շիրակի» կազմում՝ մասնակցելով ընդհանուր առմամբ առաջնության 42 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ:

2016-ին Հայաստանից հեռանալուց հետո Ստամենկովիչը հաջորդաբար հանդես է եկել Ուկրաինայի ու Ղազախստանի Պրեմիեր լիգաների թիմերում, նաև բելգիական Պրոքսիմուս լիգայի ներկայացուցիչ «Յունիոնում»: Նրա նախորդ թիմը ղազախական «Ակժայկն» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում