13:28  ,  14 հուլիսի, 2022

ՉԼ․ Տիգրան Բարսեղյանի գոլը «Սլովանին» օգնել է դուրս գալ երկրորդ փուլ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ հաղթահարելով վրացական «Դինամո Բաթումիի» արգելքը։ Բրատիսլավայի թիմը լրացուցիչ ժամանակում առավելության է հասել 2:1 հաշվով։

Վրաստանում տեղի ունեցած պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0։

Լրացուցիչ ժամանակում առաջինը հաջողության են հասել «Դինամոյի» ֆուտբոլիստները։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը եղել է «Սլովանի» պահեստայինների թվում եւ փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին։ Նա գոլի հեղինակ է դարձել լրացուցիչ ժամանակում՝ 115-րդ րոպեին։ «Սլովանին» հաջորդ փուլ է դուրս բերել 123-րդ րոպեին անկյունայինից սլովակ կիսապաշտպան Վլադիմիր Վայսի խփած գոլը։

Առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ։

«Սլովանի» հաջորդ մրցակիցը կլինի հունգարական «Ֆերենցվարոշը», որը պայքարից դուրս է թողել Ղազախստանի «Տոբոլին» (0:0, 1:5)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում