12:40  ,  14 հուլիսի, 2022

ՀՖՖ-ում տեղի ունեցավ Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերի վիճակահանությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ «Նոա»

2․ «Լեռնային Արցախ»

3․ ԲԿՄԱ

4․ «Ուրարտու»

5․ «Փյունիկ»

6․ «Արարատ»

7․ «Արարատ-Արմենիա»

8․ «Շիրակ»

9․ «Վան»

10․ «Ալաշկերտ»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

Տեղի ունեցավ նաեւ Հայաստանի Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը: 

1․ «Վեստ Արմենիա»

2․ «Արարատ-2»

3․ «Լեռնային Արցախ-2»

4․ «Փյունիկ Ակադեմիա»

5․ «Ուրարտու-2»

6․ «Շիրակ-2»

7․ «Ալաշկերտ-2»

8․ «Սյունիք»

9․ «ԲԿՄԱ-2»

10․ «Գանձասար»

11․ «Միկա»

12․ «Արարատ-Արմենիա-2»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով