11:52  ,  14 հուլիսի, 2022

Գագիկ Սիմոնյանը՝ «Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչ

«Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Գագիկ Սիմոնյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գագիկ Սիմոնյանը նշել է, որ «Վեստ Արմենիան» պայքարելու է Հայաստանի առաջին խմբի չեմպիոնության համար, և շեշտը դնելու է որակյալ և գեղեցիկ խաղ ցույց տալու վրա, նաև թիմը խթանելու է երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացը հայկական ֆուտբոլում։

Գագիկ Սիմոնյանը եղել է լուծարված «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում