00:24  ,  14 հուլիսի, 2022

ՉԼ․ «Փյունիկը» «Կլուժի» հետ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Խաղի հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց «Կլուժի» գանացի պաշտպան Բիսմարկ Անջեյ-Բոատենգը։ «Փյունիկը» հավասարությունը վերականգնեց  89-րդ րոպեին։ Անկյունայինից հետո աչքի ընկավ սերբ պաշտպան Զորան Գայիչը։

Պայքարը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ, հիմնական ժամանակ

«Կլուժ» (Ռումինիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1։1 (առաջին խաղ՝ 0:0)

Բիսմարկ Անջեյ-Բոատենգ, 6 - Զորան Գայիչ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով