18:06  ,  13 հուլիսի, 2022

Մ-20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիայի թիմին

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երրորդ տուրում մրցեց Գերմանիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 30:101 հաշվով։

Հայ բասկետբոլիստուհիները մեկնարկել էին հաղթանակով՝  առաջին տուրում 49:46 հաշվով պարտության մատնելով Վրաստանի թիմին։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 40:102 (3:19, 19:35, 9:29, 9:19) հաշվով պարտվել էր Իսրայելի թիմին։  

Գերմանիայի հավաքականը 63:65 հաշվով պարտվել էր Իսրայելին, 105:35 հաշվով հաղթել վրացիներին։

Խմբում առաջին երկու տեղ գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։ Հայաստանի հավաքականը զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս