Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Մոլդովայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 84:72 հաշվով։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 76:97 հաշվով պարտվել էր Անդորրայի հավաքականին։
Մոլդովայի թիմն առաջին տուրում 68:72 հաշվով պարտվել էր Ջիբրալթարի թիմին։
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում