12:40  ,  13 հուլիսի, 2022

Իգոր Պիկուշչակը հեռացավ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իգոր Պիկուշչակը «Նոան» երկրորդ անգամ գլխավորել էր այս տարվա մարտին։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրեց 7 հանդիպում Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն և 3 խաղ ավարտելով ոչ ոքի։

Պիկուշչակը «Նոայում» աշխատել է նաև 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։

Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և սուպերգավաթը,  մասնակցել  Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով