13:04  ,  12 հուլիսի, 2022

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 1 մասնակից

ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ն անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 1 մասնակից։ Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1500 մետր վազքում, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը  նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:

Երվանդ Մկրտրյանը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է: Նրանց կմիանա  նաև նախկին արագավազորդ, Հայաստանի ռեկորդակիր, երևանցի մարզիչ Վահագն Ջավախյանը:

Աշխարհի առաջնությանը հայտավորված  են 192 երկրների 1900 ներկայացուցիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում