22:26  ,  11 հուլիսի, 2022

Մ-20 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց իսրայելցիներին

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում 40:102 (3:19, 19:35, 9:29, 9:19) հաշվով պարտվեց Իսրայելի թիմին։  

Հայ բասկետբոլիստուհիները մեկնարկել էին հաղթանակով՝  առաջին տուրում 49:46 հաշվով պարտության մատնելով Վրաստանի թիմին։

Հուլիսի 13-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ, որը 63:65 հաշվով պարտվել է Իսրայելին, 105:35 հաշվով հաղթել է վրացիներին։

Խմբում առաջին երկու տեղ գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում