20:32  ,  11 հուլիսի, 2022

Իսրայել - Հայաստան՝ ուղիղ եթեր

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում կմրցի Իսրայել թիմի հետ։  

Հայ բասկետբոլիստուհիները մեկնարկել էին հաղթանակով՝  առաջին տուրում 49:46 հաշվով պարտության մատնելով Վրաստանի թիմին։

Իսրայելի թիմն առաջին տուրում 65:63 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին, որը երկրորդ տուրի հանդիպումն արդեն ավարտել է՝ 105:35 հաղթելով վրացիներին։

Խմբում առաջին երկու տեղ գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում