18:41  ,  10 հուլիսի, 2022

Լեկլերը՝ Ավստրիայի Մեծ մրցանակի հաղթող

«Ֆերարիի» մրցարշավորդ Շառլ Լեկլերի (Մոնակո) հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի հերթական փուլը՝ Ավստրիայի Մեծ մրցանակը։

Աշխարհի չեմպիոն, հոլանդացի Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») գրավեց երկրորդ տեղը։

Լավագույն եռյակը եզրափակեց աշխարհի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Ֆերստապենն է՝ 208 միավոր։ Երկրորդ տեղում է Լեկլերը` 170 միավոր։ 

«Ռեդ Բուլի» մեքսիկացի մրցարշավորդ Սերխիո Պերեսը երրորդն է՝ 151 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում