09:40  ,  8 հուլիսի, 2022

Արամ Ոսկանյան․ Հաշվից գոհ չեմ, բայց դեռ հնարավորություններ կան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիային» պարտվելուց հետո Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հույս է հայտնել, որ սեփական խաղադաշտում կշտկեն դրությունը։

«Հաշվից գոհ չեմ։ Երեք իրական պահ ունեինք, գոնե մեկը պետք է վերածեինք գոլի։ Երկրորդ խաղակեսում մարտավարությունը փոխեցինք, գնդակին ավելի շատ էինք տիրում, հաշիվն էր թելադրում։

Ամեն ինչ դեռ առջեւում է։ Երկրորդ խաղը Երեւանում է։ Դժվար է, բայց դեռ հնարավորություններ կան, մենք կպայքարենք։ Ունենք լավ երկրպագուներ։ Հուսով ենք՝ նրանց աջակցությունը կօգնի»,- ասել է Արամ Ոսկանյանը։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով