23:51  ,  7 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատը» պարտվեց «Շկենդիային»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Արարատը» Հյուսիսային Մակեդոնիայում հյուրընկալվեց «Շկենդիային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 23-ամյա կոսովցի հարձակվող Ադենիս Շալան, 45-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 28-ամյա մակեդոնացի հարձակվող Վալմիր Նաֆիուն։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 14-ին։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Արարատ» (Հայաստան)՝ 2:0

Ադենիս Շալա, 21, Վալմիր Նաֆիու, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս