21:27  ,  7 հուլիսի, 2022

Ելենա Ռիբակինան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ

Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Աշխարհի 23-րդ ռակետը մրցեց 18-րդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի հետ եւ առավելության 6:3, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։

Եզրափակիչում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերը, որը կիսաեզրափակիչում առավելության էր հասել Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ՝ 6:2, 3:6, 6:1։

Երկուսն էլ առաջին անգամ հանդես կգան «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս