20:53  ,  7 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտն» ուժեղ էր «Համրուն Սպարտանսից»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Մալթայի «Համրուն Սպարտանսի» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

25-րդ րոպեին աչքի ընկավ 32-ամյա պաշտպան Արտակ Եդիգարյանը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։  Դաշտի տերերն այդ մեկ հարվածը կատարեցին դարպասին, հյուրերը ոչ մի անգամ չհարվածեցին դարպասին։

Պատասխան հանդիպումը Մալթայում տեղի կունենա հուլիսի 14-ին։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» - «Համրուն Սպարտանս»՝ 1:0

Արտակ Եդիգարյան, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով