20:08  ,  7 հուլիսի, 2022

«Ուրարտուն» Սերբիայում երկրորդ խաղը եւս ավարտեց ոչ ոքի

Սերբիայում մարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումը եւս ավարտեց ոչ ոքի։ Երեւանյան թիմի մրցակիցը Չեռնոգորիայի «Մոռնար-2»-ն էր։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին՝ 2:2։

Առաջին խաղում «Ուրարտուն» մրցել էր Չեռնոգորիայի «Պետրովացի» հետ։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

«Ուրարտուն» Սերբիայում կանցկացնի եւս երկու ստուգողական հանդիպում․

Հուլիսի 15․ «Ռադ» (Սերբիա)

Հուլիսի 15․ «Զլատիբոր» (Սերբիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում