19:47  ,  7 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» հաղթում է «Համրուն Սպարտանսին» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Մալթայի «Համրուն Սպարտանսի» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

25-րդ րոպեին աչքի ընկավ 32-ամյա պաշտպան Արտակ Եդիգարյանը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսում դաշտի տերերն այդ մեկ հարվածը կատարեցին դարպասին, հյուրերը ոչ մի անգամ չեն հարվածել դարպասին։

Ընդմիջում է։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Համրուն Սպարտանս» (Մալթա)՝ 1:0 (առաջին խաղակես)

«Ալաշկերտ»․ Օգնիեն Չանչարեւիչ, Խամես, Տարոն Ոսկանյան, Դիդիե Կադիո, Տիագո Կամետա, Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե, Տիագո Գալվաո, Արտակ Գրիգորյան, Բենիկ Հովհաննիսյան, Դիաս Սաավեդրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում