18:32  ,  7 հուլիսի, 2022

Թունիսցի Օնս Ժաբերը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Թունիսցի Օնս Ժաբերը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետն առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ՝ 6:2, 3:6, 6:1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։ 27-ամյա Ժաբերն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռումինացի Սիմոնա Հալեպն ու Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում