17:14  ,  7 հուլիսի, 2022

Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանի» մրցակիցները

Տեղի է ունեցել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։

Նախնական փուլում ֆուտզալի «Երևան» ակումբն ընդգրկվեց C խմբում, որտեղ մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։

Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 23-28-ը Երևանում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու և նախնական փուլը հաղթահարելու դեպքում՝ Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում