15:12  ,  7 հուլիսի, 2022

«Բարսելոնայի» նորեկի շնորհանդեսը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ Անդրեաս Կրիստենսենին։

Դանիայի հավաքականի 26-ամյա կենտրոնական պաշտպանը բուժզննում անցավ եւ 4 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ։ Ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 500 միլիոն եվրո։

«Երազանքս դարձավ իրականություն։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է Կրիստենսենը։

Անդրեաս Կրիստենսենի նախորդ ակումբը Լոնդոնի «Չելսին» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում