14:50  ,  7 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 15 միլիոն եվրոյով վաճառել Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 15 միլիոն եվրոյով վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը բոյկոտում է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մարզումները եւ արձակուրդի ավարտից հետո չի վերադարձել Անգլիա, հաղորդում է twitter.com/brunoandrd-ը։ Նա անհատական մարզումներ է անցկացնում Պորտուգալիայում։

Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, սակայն քիչ հավանական է, որ որեւէ ակումբ կվճարի այդքան։

Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբն է ցանկանում ձեռք բերել Ռոնալդուին։ Նրա գործակալը բանակցում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող մի քանի ակումբների հետ։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում