14:15  ,  7 հուլիսի, 2022

Ալվարո Մորատան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 29-ամյա հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Goal.com-ը։

Նախորդ երկու մրցաշրջանը նա վարձակալությամբ էր հանդես գալիս իտալական ակումբում, սակայն պայմանագրի երկարաձգում տեղի չունեցավ։ «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին այժմ բանակցում է «Աթլետիկոյի» հետ ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի հարցով։

Մորատան «Յուվենտուսում» խաղացել է նաեւ 2014-2016 թվականներին։

Մորատայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում