12:14  ,  7 հուլիսի, 2022

«Բավարիան» 12 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Դե Լիգտին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտին առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը հույս ունի 75 միլիոն եվրոյով գնել հոլանդացի պաշտպանի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսից»։

Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Իտալական ակումբը տրանսֆերից ակնկալում է առնվազն 90 միլիոն եվրո։

Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English