11:47  ,  7 հուլիսի, 2022

«Արարատ-Արմենիայի» նիգերիացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 21-ամյա նիգերիացի հարձակվող Տենտոն Յեննեն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կարիերան սկսելով հարազատ Նիգերիայում՝ Տենտոնն իր ֆուտբոլային կենսագրության մեծ մասն անցկացրել է Սլովակիայում, որտեղ հանդես է եկել «Տրենչինի» մինչև 19 տարեկանների թիմում, նաև 2-րդ լիգան ներկայացնող «Ժիլինա-2»-ում և Ֆորտունա լիգան ներկայացնող «Սենիցայում»։

Երիտասարդ ֆուտբոլիստը նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ ունի. Տենտոնի նախորդ ակումբը Վայոց Ձորի «Նորավանքն» էր, որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս