11:08  ,  7 հուլիսի, 2022

«Ալաշկերտ» - «Համրուն Սպարտանս»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հուլիսի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Մալթայի «Համրուն Սպարտանսին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ալաշկերտին», որի հաղթանակի գործակիցը 1.45 է։ Հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6.50, ոչ ոքի արդյունքինը՝ 4.00 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։ Մուտքն ազատ է։ Պատասխան հանդիպումը Մալթայում տեղի կունենա հուլիսի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում