10:46  ,  7 հուլիսի, 2022

Ստեֆեն Քարիի խաղաշապիկը վաճառվել է 203 հազար դոլարով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» առաջատար Ստեֆեն Քարիի խաղաշապիկը վաճառվել է աճուրդում 203 330 դոլարով, հաղորդում է ESPN-ը։ Աճուրդն անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան եւ ավարտվել է 101-րդ առաջարկով։

Այդ խաղաշապիկով Ստեֆեն Քարին մասնակցել է այս տարվա եզրափակիչ շարքի առաջին հանդիպմանը «Բոստոն Սելթիքսի» դեմ եւ սահմանել ռեկորդ՝ առաջին քառորդում կատարելով 6 երեքմիավորանոց նետում։ «Գոլդեն Սթեյթն» այդ խաղում պարտվել էր 108:120 հաշվով, սակայն եզրափակիչ շարքում առավելության հասավ 4:2 հաշվով։

Խաղաշապիկի ռեկորդային գինը 3,69 միլիոն դոլար է եւ պատկանում է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար պաշտպան Կոբի Բրայանտին, որը մահացել է 2020թ․ հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English