09:11  ,  7 հուլիսի, 2022

Ֆուտբոլի կանանց Եվրո-2022-ի բացման խաղում ռեկորդ է գրանցվել (ֆոտո)

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել։ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Անգլիա - Ավստրիա հանդիպմանը ներկա է եղել 68,871 ֆուտբոլասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի պատմության մեջ։ Անգլիայի հավաքականն առավելության է հասել 1:0 հաշվով։

Խմբային փուլում Անգլիայի մրցակիցներն են նաեւ Նորվեգիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները։

Եվրոպայի առաջնության հանդիպումների տոմսեր են գնել 99 երկրի  500 հազարից ավելի երկրպագուներ։ Հանդիսականներ կլինեն նաեւ Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից։ Եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում