— UEFA Women's EURO 2022 (@WEURO2022) July 6, 2022
What a ball by @Mdawg1bright!
#WEUROvision | #WEURO2022 | @HisenseSports pic.twitter.com/tAcYWAP8il
Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել։ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Անգլիա - Ավստրիա հանդիպմանը ներկա է եղել 68,871 ֆուտբոլասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի պատմության մեջ։ Անգլիայի հավաքականն առավելության է հասել 1:0 հաշվով։
Խմբային փուլում Անգլիայի մրցակիցներն են նաեւ Նորվեգիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները։
Եվրոպայի առաջնության հանդիպումների տոմսեր են գնել 99 երկրի 500 հազարից ավելի երկրպագուներ։ Հանդիսականներ կլինեն նաեւ Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից։ Եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Tonight's attendance is the in Women's EURO history
— UEFA Women's EURO 2022 (@WEURO2022) July 6, 2022
Off to a record-breaking start #WEURO2022 pic.twitter.com/gf91uk2Aba
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում