01:04  ,  7 հուլիսի, 2022

«Ռոմայի» կիսապաշտպանը համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ, հաղորդում է Tuttosport-ը։ 22-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձ։

«Յուվենտուսը» պատրաստ է նաեւ 10 միլիոն եվրոյով վարձակալել Ձանյոլոյին, իսկ հաջորդ ամռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը 30-35 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում Ձանյոլոն «Ռոմայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English