22:37  ,  6 հուլիսի, 2022

Նադալը հաղթեց 5 սեթում եւ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ (ֆոտո)

Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 5 սեթում՝ 3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6 (10:4)։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 20 րոպե։

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրյոսը։

Նադալն այս մրցաշրջանում հաղթել է «Մեծ սաղավարտի» առաջին երկու մրցաշարերում՝ Ավստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնություններում։

Նադալը Ուիմբլդոնի մրցաշարում հաղթել է 2 անգամ (2008-ին եւ 2010-ին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս