23:20  ,  6 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսի» հարձակվողի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա բրազիլացի հարձակվող Անտոնիի համար, հաղորդում է Goal․com-ը։

«Այաքսը» տրանսֆերի համար պահանջում է 80 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Անտոնին «Այաքսի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս