21:29  ,  6 հուլիսի, 2022

Նիկ Կիրյոսն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Ավստրալացի Նիկ Կիրյոսը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 6:4, 6:3, 7:6 (7:5) հաշվով առավելության հասնելով չիլիացի Կրիստիան Գարինի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Աշխարհի 40-րդ ռակետ Նիկ Կիրյոսն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում