19:12  ,  6 հուլիսի, 2022

«Բարսելոնայի» նախագահ․ Դեմբելեն չի ընդունել մեր առաջարկը

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն չի ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, սակայն դեռ չի հրաժարվել բանակցություններից։ Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին։

«Հիմա անորոշ իրավիճակում ենք։ Հենց հիմա չենք կարող նոր խաղացողների հետ պայմանագրեր կնքել, քանի որ ֆինանսական արդար խաղի կանոնների հետ կապված խնդիր ունենք։ Ֆուտբոլիստներին խնդրում ենք սպասել։

Ուսման Դեմբելեն արդեն «Բարսելոնայի» խաղացող չէ, բայց մեզնից առաջարկ է ստացել։ Նա այն չի ընդունել, բայց ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները»,- Լապորտայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դեմբելեի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Մյունխենի «Բավարիան»։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English