18:30  ,  6 հուլիսի, 2022

Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։

Քառորդ եզրափակիչում ռումինացի Սիմոնա Հալեպը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ամանդա Անիսիմովային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթեց ավստրալացի Այլա Տոմլյանովիչին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են թունիսցի Օնս Ժաբերն ու Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիան։

Ժաբերը 3:6, 6:1, 6:1 հաշվով հաղթել էր չեխ Մարի Բոուզկովային, Մարիան 4:6, 6:2, 7:5 հաշվով՝ գերմանացի Յուլե Նիմայերին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում