17:54  ,  6 հուլիսի, 2022

«Լեւանտեից» հեռացած Սեւիկյանը միացավ «Պարի Նիժնի Նովգորոդին»

20-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը 3 տարվա պայմանագիր է կնքել ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

Էդգար Սեւիկյանի նախորդ ակումբն իսպանական «Լեւանտեն» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին։

Էդգար Սեւիկյանը 2021 թվականից Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի անդամ է։

«Պարի Նիժնի Նովգորոդը» Ռուսաստանի անցած առաջնությունում գրավել է 11-րդ տեղը։ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում «Պարի Նիժնի Նովգորոդը» հուլիսի 17-ին առաջին տուրի խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում