17:26  ,  6 հուլիսի, 2022

«Չելսին» 45 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Ռահիմ Ստերլինգի համար

Լոնդոնի «Չելսին» 45 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի համար, հաղորդում է  The Independent-ը։ Մանչեսթերյան ակումբը հետագայում  կարող է նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս ստանալ։

27-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ այս ամիս կմեկնի ԱՄՆ մրցաշրջագայության։

Ավարտված մրցաշրջանում Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English