16:57  ,  6 հուլիսի, 2022

«Բետիսը» երկարաձգեց պայմանագիրը 40-ամյա Խոակինի հետ

Իսպանական «Բետիսը» երկարաձգել է համագործակցությունը թիմի ավագ Խոակինի հետ։ Իսպանացի կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Հուլիսի 21-ին Խոակինը կդառնա 41 տարեկան։

Խոակինը «Բետիս» է վերադարձել իտալական «Ֆիորենտինայից»  2015 թվականին։ Նա Սեւիլիան ներկայացնող ակումբում հանդես է եկել նաեւ 1999-2006-ին։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղացել է նաեւ «Վալենսիայում» եւ «Մալագայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում