16:25  ,  6 հուլիսի, 2022

Կեսիե․ Իբրահիմովիչն ասաց, որ լավ ակումբ եմ տեղափոխվում

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, Իտալիայի չեմպիոն «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Ֆրանկ Կեսիեն պատմել է, որ կատալոնական ակումբն ընտրելուց հետո զրույց է ունեցել «Միլանի» շվեդ հարձակվող, «Բարսելոնայի» նախկին խաղացող Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Տեղափոխվելուց առաջ ես զրուցել եմ Իբրահիմովիչի հետ։ Նա ասաց, որ լավ ակումբ եմ ընտրել։

Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս եւ մարզիչի հետ աշխատանքը սկսելուն։ Պետք է շատ աշխատեմ, որ ունենամ այնպիսի կարիերա, ինչպիսին իմ հայրենակից Յայա Տուրեն։

Խաղադաշտում իմ դիրքի մասին կմտածի մարզիչը։ Իմ խնդիրը մարզումներն ու մշտական աշխատանքն է»,- Կեսիեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

25-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում