15:47  ,  6 հուլիսի, 2022

«Ինտերի» մարզաբազայի մոտ երկրպագուները դիմավորել են Մխիթարյանին

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին երկրպագուները դիմավորել են ակումբային մարզաբազայի մոտ։ 33-ամյա ֆուտբոլիստը լուսանկարվել է երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել։

«Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարյանը «Ինտերի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

«Ինտերը» նախապատրաստական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին՝ հյուրընկալվելով շվեյցարական «Լուգանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում