14:49  ,  6 հուլիսի, 2022

«Բարսելոնան» ներկայացրեց Ֆրանկ Կեսիեին (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ, Իտալիայի չեմպիոն «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Ֆրանկ Կեսիեին։

Կոտ դ’Իվուարի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո։

Ֆրանկ Կեսիեն «Միլանում» հանդես էր գալիս 2017 թվականից՝ 223 խաղում խփելով 37 գոլ եւ կատարելով 16 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում