12:54  ,  6 հուլիսի, 2022

Միլանի «Ինտերի» նորեկը (ֆոտո)

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ձեռք է բերել իտալական «Կալյարիի» 22-ամյա եզրային պաշտպան Ռաուլ Բելանովային։ «Ինտերը» կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Իտալացի ֆուտբոլիստը պատանեկան եւ երիտասարդական տարիներն անցկացրել է «Միլանում», որի համակարգում է եղել 2006-2019 թվականներին։

Անցած մրցաշրջանում Ռաուլ Բելանովան «Կալյարիի» հետ մասնակցել է Իտալիայի առաջնության 31 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին կմրցի «Լեչեի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում