11:44  ,  6 հուլիսի, 2022

Պոլ Պոգբան 4 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան 4 տարվա պայմանագիր կկնքի իտալական «Յուվենտուսի» հետ, հաղորդում է Sky Sports-ը։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը Թուրինում կլինի հուլիսի 9-ին։ Այդ օրը նա կանցնի բուժզննում եւ կկնքի պայմանագիր։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ 177 խաղում խփելով 34 գոլ եւ կատարելով 40 գոլային փոպանցում բոլոր մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում