11:10  ,  6 հուլիսի, 2022

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Մեմֆիս Դեպային

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպային։ Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, եթե ստանա մոտ 30 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է Sport.es-ը։

Դեպայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Դեպայը եւս ցանկանում է փոխել ակումբը, քանի որ քիչ հավանական է նրա մշտական տեղը իսպանացի Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում