10:41  ,  6 հուլիսի, 2022

35 երկիր միջազգային ֆեդերացիաներին հորդորել է հեռացնել Ռուսաստանին եւ Բելառուսին

35 երկրների կառավարություններ համատեղ հայտարարությամբ դիմել են մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին՝ հորդորելով հեռացնել Ռուսաստանի եւ Բելառուսի համապատասխան ֆեդերացիաներին, հաղորդում է tass.ru-ն։ Պատճառը Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, որ սկսվել է փետրվարի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո։

«Ռուսաստանի եւ Բելառուսի մարզական ազգային գերատեսչություններն ու ֆեդերացիաները պետք է հեռացվեն միջազգային մարզական ֆեդերացիաներից»,- նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրությունում։

Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի կառավարությունները։

Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներն այժմ մասնակցում են որոշ մարզաձեւերի միջազգային մրցումների չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։ Թիմային մարզաձեւերում նրանց մասնակցությունն արդեն արգելվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում