10:06  ,  6 հուլիսի, 2022

«Լիվերպուլի» նորեկը ճանաչվել է Պորտուգալիայի անցած առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«Բենֆիկայից» Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ» տեղափոխված 23-ամյա ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը ճանաչվել է Պորտուգալիայի անցած առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ligaportugal-ը։ Քվեարկությանը մասնակցել են առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները։

Պորտուգալիայի անցած առաջնությունում Դարվին Նունիեսը մասնակցել է 28 հանդիպման, խփել 26 գոլ,11 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

«Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով է գնել Դարվին Նունիեսի տրանսֆերը, բոնուսները կարող են հասնել 20 միլիոն եվրոյի։

Ավարտված մրցաշրջանում Դարվին Նունիեսը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նա 2 գոլ էր խփել «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

2020 թվականին «Բենֆիկան» Դարվին Նունիեսի համար իսպանական «Ալմերիային» վճարել էր 24 միլիոն եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում