09:48  ,  6 հուլիսի, 2022

Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում

«Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում կատալոնական թիմի մրցակիցը կլինի մեքսիկական «Պումասը», հաղորդում է Marca-ն։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին «Կամպ Նոու» ստադիոնում։

«Բարսելոնան» պայմանավորվածություն ուներ իտալական «Ռոմայի» հետ, սակայն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միակողմանի խզել էր համաձայնությունը, քանի որ նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլի արդյունավետության համար ընկերական հանդիպումների ծրագրի փոփոխության անհրաժեշտություն էր տեսել։

Դրանից հետո «Բարսելոնան» բանակցել էր իտալական «Միլանի» եւ մեքսիկական «Ատլասի» հետ, սակայն հաջողության չէր հասել։

Որոշ տվյլաներով՝ եվրոպական ակումբները հրաժարվել են «Բարսելոնայի» հետ խաղալուց, քանի որ կատալոնական ակումբը չի հրաժարվել եվրոպական սուպերլիգայի գաղափարից։

Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում