22:16  ,  5 հուլիսի, 2022

«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Դիբալան տարբերակներից մեկն է

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագրի կնքման հավանականությունը։ Իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» համաձայնության է հասել Դիբալայի հետ։

«Դիբալան ազատ գործակալի կարգավիճակ ունեցող բազմաթիվ խաղացողներից մեկն է։ Իմ կարիերայում առաջին անգամ է այսքան շատ խաղացող առանց ակումբի։ Դիբալան տարբերակներից մեկն է, բայց պետք չէ մոռանալ, որ մեր հարձակման գծում արդեն հավաքված են համաշխարհային մակարդակի խաղացողներ։ Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Դիբալային»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիից» «Ինտեր» է վերադարձել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ինչը քիչ հավանական է դարձնում Դիբալայի միանալը միլանյան թիմին։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Իտալիայի չեմպիոն «Միլանը», «Ռոման», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում