19:07  ,  5 հուլիսի, 2022

«Լիվերպուլի» նախկին հարձակվողը միացավ «Միլանին» (ֆոտո)

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 27-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին միացավ Իտալիայի չեմպիոն «Միլանին»։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր։

Դիվոկ Օրիգին «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2014 թվականից՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Միլանը» օգոստոսի 13-ին կմրցի «Ուդինեզեի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում